Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վտանգներ է բերում Հայաստանին Հռոմի ստատուտը. Արամ Օրբելյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2023 11:05

«Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի համար վատ է։ Վատ է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզնից նեղանում է, այլ ստատուտի վավերացումն ինքնին, որպես գործընթաց, վատ է»,- պատասխանելով հարցին՝ ստատուտի վավերացումը Հայաստանին օգո՞ւտ, թե՞ վնաս է բերելու, ասաց միջազգային իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ կետերով թվարկելով, թե ինչ վատ հետեւանքներ կունենա այն։

3.Հայաստանն ընկնում է դրա իրավազորության տակ, եւ Հայաստանի տարածքում կատարված գործողությունների շրջանակներում Միջազգային քրեական դատարանը ստանում է իրավազորություն, իսկ Հայաստանը ստանձնում է պարտավորություն, այդ թվում՝ նաեւ ՀՀ քաղաքացիներին հանձնել քրեական դատարանին։ Նման պարտավորություն Ադրբեջանը չունի, որովհետեւ Ադրբեջանը չի մասնակցել։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Դրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը մաքուր իրավաբանական տեսանկյունից լրիվ անտեղի, բայց քաղաքական տեսակետից ամբողջությամբ տեղին խնդիր է տեսնում։ Ինչու իրավաբանական տեսակետից անտեղի՝ որովհետեւ եթե հավատանք նրան, ինչ ասում են, ապա Ռուսաստանին առաջարկվել է կնքել այն նույն պայմանագրից, որն ԱՄՆ-ն է կնքել, այսինքն՝ քաղաքացիներին չհանձնելու մասին։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը դա վավերացնում էր, ապա ՌԴ մյուս քաղաքացիներն էլ դուրս էին մնում ստատուտի գործունեությունից, իսկ նախագահն առանց այդ էլ օգտվում է իմունիտետից։ Քաղաքական տեսանկյունից Ռուսաստանը հստակ ասել է, որ դա համարելու է ոչ բարեկամական, ավելին՝ թշնամական գործողություն։ Մենք, իհարկե, անկախ ենք եւ չպետք է կախված լինենք Ռուսաստանի կարծիքից, բայց հարցը հետեւյալն է, թե արդյոք մենք ստատուտն ինչ-որ մեկի հորդորով կամ կարծիքո՞վ ենք վավերացրել, թե՞ ինքներս։ Եվրոպական Միությունը պարբերաբար ասոցացման համաձայնագրի շրջանակներում այս խնդիրը բարձրացրել է, ինքս, լինելով արդարադատության փոխնախարար, հստակ բացատրություն եմ տվել, որ դա հակասում է Սահմանադրությանը եւ չի կարող գործընթաց լինել՝ հասկանալով, որ ՀՀ-ն պոտենցիալ պատերազմող երկիր է, եւ կարող են գլխացավանքներ լինել, չէ՞ որ միշտ չէ, որ գործընթացները նեյտրալ են լինում։

5.Երբ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգության ամրապնդումը տեսնում է ինչ-որ միջազգային պայմանագրին միանալու մեջ, այլ ոչ թե սպառազինության խնդիր լուծելու, երկրի ներսում համերաշխության վերականգնման, ոչ հակասական արտաքին քաղաքականություն վարելու մեջ, դա լա՞վ է, թե՞ վատ։ Ենթադրենք` Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց Հայաստանի տարածքի մի մասը, ասաց՝ Սյունիքն «Արեւմտյան Ադրբեջան» է, կամ՝ «Զանգեզուրի միջանցք» եմ բացում, ի՞նչ ենք անելու, պետք է դիմենք Միջազգային քրեական դատարան ու ասենք` բերեք քրեական հետապնդո՞ւմ սկսենք Ալիեւի նկատմամբ։ Հիմա հարց. եթե մենք ստատուտի անդամ չլինենք, եւ Ադրբեջանն իրականացնի այդ գործողությունները, մենք տարբեր եվրոպական երկրներում իրավական հնարավորություն ունե՞նք քրեական հետապնդման ենթարկելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Միանգամից ասեմ՝ ունենք, պետք չէ, որ մենք ստատուտի անդամ լինենք, որովհետեւ միջազգային հանցագործությունների համար նախատեսված է միջազգային համընդհանուր իրավազորություն։ Հիմա, եթե մենք այդ գործիքակազմն ունենք, քանի՞ քրեական գործով ենք իրավական օգնության համար դիմել եվրոպական երկրներին՝ ռազմական հանցագործություն կատարած անձանց համար, որոնք նույնականացվել են, Ադրբեջանն էլ ինչ-որ հերոսի կոչում է տվել։ Միջազգային իրավական գործիքներին միանալը` առանց մնացած գործիքակազմի, արդյունավետություն չունի, նվազեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը։ Եթե վաղն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին լինի, որ մենք Արցախն ազատագրենք, ապա պահանջելու են այն քաղաքացիներին, որոնք կգնան Արցախն ազատագրելու՝ որպես ագրեսոր, օկուպանտ, ռազմական հանցագործ, Հայաստանն էլ ունենալու է պարտավորություն՝ դա կատարելու։ Եթե Հայաստանն այդ պահին փորձի դենոնսացնել պայմանագիրը, ապա ասելու են, որ դա անում է, որովհետեւ ուզում է թաքցնել, եւ դառնալու է վտարանդի պետություն»,- ասաց Օրբելյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031