Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ. դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 04,2023 10:57

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո:

ԱՄՆ պետդեպարտամենտը, ով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի` ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներին, հիմա ոչ մի ձայն չի հանում:

Որքան տեղյակ եմ` նույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված արցախցիներին` հասկանալու, թե նրանք ինչ վիճակում են` մարդասիրական իրավունքի նվազագույն տարրերը պաշտպանելու համար:

Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ իրականացնելիս պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ ինչպես իրենք են ասում` «ժամանակավոր վարչակազմի» հետ, ապա չպետք է գնան այնպիսի քայլերի, որի հետևանքով հայ ժողովուրդը տուժի:

Ձեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք` դուք էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա մի տարածեք:

ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ, որովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված` ադրբեջանական լկտիությունները վկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031