Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան․ «Որեւէ ճանաչում չի կարող հիմք հանդիսանալ միջազգային հանցագործություն անելու համար»․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2023 10:45

Զրուցել ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, Դուք՝ որպես ՔՊական իշխանության ներկայացուցիչ, մեղավորություն կամ մեղքի զգացում չունե՞ք՝ Արցախից հայերի բռնի տեղահանման, Արցախը կորցնելու համար։

– Ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր հայ խորքային ցավ է զգում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում։ Որեւէ քաղաքակիրթ մարդ չի կարող հանդուրժել էթնիկ զտման այս քաղաքականությունը։

Էթնիկ զտման մասին չէ խոսքը, այլ՝ Արցախի կարգավիճակի։ Հայաստանի իշխանությունները կանաչ լույս վառեցին Ադրբեջանի առաջ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Արդյունքում` մարդիկ անտուն են մնացել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

– Բացարձակ այդպես չէ, այդ միֆը, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, դրա համար տեղի է ունենում էթնիկ զտում, որեւէ իրավական հիմնավորում չունի։

Բայց դուք ճանաչել եք Արցախն Ադրբեջանի տարածք։

– Որեւէ ճանաչում չի կարող հիմք հանդիսանալ միջազգային հանցագործություն անելու համար։

Իսկ Արցախն Ադրբեջան ճանաչելը Հայաստանի իշխանությունների սահմանադրական իրավո՞ւնքն էր, Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրավունք ունե՞ր նման բան անել։

– Արցախի ժողովուրդն ինքն իր դիրքորոշումը հայտնել էր իր կարգավիճակի վերաբերյալ։ Չհաջողվեց կյանքի կոչել այն պնդումները, թե պայքարը գնում է ոչ թե տարածքի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Հայաստանի Հանրապետությունը կարող է շատ բան ասել, կարող է ասել ամեն ինչ, բայց այլ բան է պատասխանատվությունը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031