Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներից հետո և հանդես եկել առաջարկություններով ուղղված Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բարելավմանը։
Վերոնշյալ համաժողովը նվիրված է ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի վերաբերյալ քննարկումներին, որին մասնակցում են ԵԱՀԿ անդամ երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Հայաստանում Freedom House