Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան այսօր ժամը 9․30-16․30 ընկած ժամանակահատվածում ուսումնավարժանքներ է անցկացնելու, որի ընթացքում հնչեցնելու են ուսումնական տագնապներ։
Մի քանի ժամ շարունակ կլինեն ազդանշաններ, կլսվեն կրակոցի ձայներ։
Aravot.am-ն այս մասին տեղեկացավ «Մուշի» ոստիկանությունից, որին դիմել է ռազմաբազայի հրամանատարությունը՝ խնդրելով նախազգուշացնել, որպեսզի բնակիչները խոււճապի չմատնվեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ