Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժելու ենք մենք, ոչ թե Փաշինյանը

Հոկտեմբեր 04,2023 10:00

Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ընդդիմության որոշ ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ կարծես թե մի փոքր ուրախացան՝ «դե, հիմա Նիկոլը քաշվավ»: Նրանք սխալվում են՝ «քաշվողը» մենք ենք:

Մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել Արցախի եւ Հայաստանի դեմ, որի հետեւանքով տուժել են տասնյակ հազարավոր հայեր, բայց՝ ոչ Հայաստանի իշխանությունները: Հռոմի ստատուտի, ռուսական հեռուստաալիքներն անջատելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ այլ հնարավոր քայլերին ի պատասխան՝ Կրեմլը ձեռնարկելու է նոր «հակաքայլեր»: Դրանք դարձյալ ուղղված կլինեն մեր պետության ու ոչ թե իշխանության դեմ: Եթե, ենթադրենք, գազի գինը դառնա 1500 դոլար այսօրվա 168-ի փոխարեն, արդյոք դրանից տուժելո՞ւ են Փաշինյանը եւ ՔՊ-ականները: Ոչ, նրանք իրենց արդեն բավականաչափ «դզել են», եւ ի վիճակի են իրենց տներում թանկ գնով գազ ունենալ: Մրսելու են շարքային քաղաքացիները, եւ մրսելով հանդերձ ասելու են՝ «գազը ռուսն է թանկացրել, էն խեղճ հարիֆն ի՞նչ աներ»: Իսկ «ռուսն» ամեն ինչ անելու է՝ այդ «հարիֆին» իշխանության գլխին պահելու համար: Որովհետեւ ավելի «հարիֆ», այսինքն՝ տգետ, միջազգային հարաբերություններից եւ ուժերի բալանսից ոչինչ չհասկացող իշխանություն դժվար թե երբեւէ կարողանա գտնել:

«Արեւմտամետությամբ զբաղվող» մեր գործիչների ուշադրությունը դարձնեմ մի հանգամանքի վրա, որը, կարծես թե, վրիպել է հասարակության ուշադրությունից: Ընդդիմության հանրահավաքների ամենաթեժ պահին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: Ի՞նչ պետք է քննարկեր ՌԴ գլխավոր ոստիկանը Հայաստանի վարչապետի հետ: Ենթադրում եմ, որ նա առաջարկում էր իր երկրի օգնությունն՝ այն պարագայում, եթե ընդդիմության հանրահավաքները վտանգ ներկայացնեն Փաշինյանի համար: Այնպես որ, երբ հաջորդ անգամ «արեւմտամետները» սկսեն պաշտպանել ներկայիս իշխանությունը «գուբերնիայի» չարամիտ կողմնակիցներից, թող հաշվի առնեն, որ հենց իրենց պաշտպանյալն է «ծայրագավառի» ամենախանդավառ կողմնակիցը:

Դա, իհարկե, պետք է հաշվի առնեն նաեւ այն ընդդիմադիրները, որոնք հույս ունեն, որ Ռուսաստանը նպաստելու է իշխանափոխությանը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շանթ Հարությունյանը շատ ճիշտ է ասում, որ նիկոլին իշխանության են բերել ռուսները, իրենց հեռահար ծրագրերն իրականացնելու նպատակով։ Բայց որպեսզի ժողովուրդը դա չհասկանա և ռուսներին դրա համար հայերը չմեղադրեն, նիկոլին ներկայացնում են որպես արևմտյան պրոյեկտ և նրան ցուցում են տալիս, որ կատարի հակառուսական հայտարարություններու քայլեր, որպեսզի իրենք ալիբի ունենան մեզ պատժելու և Հայաստանը վերստին բռնազավթելու համար (ինչը ռուսներն արդեն արել են մեկ դար առաջ – 1920թ.):
    Ռուսական ԿԳԲ-ն թույլ չէր տա, որ 2018թ. ինչ-որ արևմտամետ գործիչ այդքան հեշտ ու անարյուն հայտնվի իշխանության ղեկին, երբ խորհրդարանում ուներ խիստ անբավարար ձայներ։ Ուստի ԿԳԲ-ն հանձնարարեց սերժին – իշխանությունը սահուն փոխանցելու իրենց նոր մարդուն և սերժի հանձնարարությամբ “Հանրապետական” ֆրակցիայի պատգամամավորների մի մասը քվեարկեց նիկոլի օգտին, նրան կարգելով վարչապետ։

  2. Հայ մարդ says:

    Ասեմ նաև, որ Հայաստանի տարածքով ադրբեջան-նախիջևան-թուրքիա միջանցքի թիվ 1 շահառուն ռուսաստանն է, որովհետև ըստ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարագրի, միջանցքի հսկողությունը պետք է իրականացնեն ռուսները։ Դրա շնորհիվ, ռուսաստանը ցամաքային այդ ճանապարհով նախ իր ապրանքները հեշտությամբ կկարողանա հասցնել եվրոպա և դրանից բացի միջանցքի шлагбаум-ը տնօրինելով, ռուսները թուրքիայի նկատմամբ նոր լծակ գործադրելու հնարավորություն ձեռք կբերեն – նվազեցնելով Բոսֆորի նեղուցով ռուսական նավերի տեղաշարժի նկատմամբ թուրքական шлагбаум-ի նշանակությունը։
    Ստացվում է, որ միջանցք բացելու համար ռուսաստանը դեռ նիկոլին կօգտագործի, շարունակաբար Հայաստանի պետականությունը թուլացնելու և ռուսաստանից մեր երկրի կախվածությունը շարունակաբար մեծացնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031