«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության տեղահանմանն ու ԱՄՆ-ի արձագանքին
Իր խոսքում, Քըրբին ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել իրավիճակին, որն, ակնհայտորեն, շարունակում է լարված մնալ:
«Մենք գիտակցում ենք, որ ճնշող մեծամասնությունը կամ գրեթե բոլոր էթնիկ հայերն այժմ հեռացել են [Լեռնային Ղարաբաղից], և կա մարդասիրական օգնության մեծ պահանջարկ: Այդ իսկ պատճառով USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այնտեղ էր ընդամենը մի քանի օր առաջ: Մենք այնտեղ ենք տեղակայել Աղետների աջակցության արձագանքման թիմ (DART) ու տրամադրել 11 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն»,- ասել է Քըրբին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է հումանիտար իրավիճակի վրա և անում է այն, ինչ կարող է՝ մեղմելու տառապանքները:
Կարդացեք նաև
«Բայց նաև, կրկին, հորդորում ենք Ադրբեջանին կատարել իր հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունները: Մենք նաև վերահաստատում ենք մեր աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր դեռ այնտեղ են»,- ասել է Քըրբին: