Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին

Հոկտեմբեր 03,2023 23:50

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելը այսօր ԱՄՆ պետքարտուղարությունում պատասխանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին: Իր խոսքում Փաթելը ընդգծել է.

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և կթողենք, որ Հայաստանի կառավարությունը ինքը մեկնաբանի իր օրենսդրական գործընթացների մասին: Իհարկե, մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգևորվում ենք բազմաթիվ պետությունների օրինակով, այդ թվում՝ Հայաստանի, որոնք պարտավորություններ են ստանձնել՝ խթանելու արդարությունը, պատասխանատվությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ասել է պետքարտուղարության մամլո փոխխոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031