Լրահոս
Օրվա լրահոսը

Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Հոկտեմբեր 03,2023 23:55

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձաններ հայտնվեցին վտանգի գոտում և ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ։

Ժառանգության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հերթական դրսևորումը գրանցվեց  սեպտեմբերի 27-ին,  երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին  Չարեքտար վանքի ուղղությամբ:

Չարեքտարի վանքը Թարթառի վերնահովտի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: Հիմնական կառույցները վերաբերում են 12-14-րդ դարերին, պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր և արձանագրություններ: Մեր կայքն այս հուշարձանի ամբողջական նկարագրությունը կներկայացնի մոտ ժամանակներս:

Մեր արձագանքը

Օկուպացված տարածքում պարտադիր է մշակութային արժեքների հանդեպ հարգանքը, իսկ ժառանգության նկատմամբ հաշվեհարդարն ու բռնագրավումն արգելվում են։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում:

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն ու պարտադիր են բոլոր պետությունների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031