«Ադրբեջանը հայերի մշակութային ժառանգությունը պետք է պահպանի։ ԵՄ-ն պնդում է մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների թափանցիկ հասանելիություն։ Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի գործունեությունը եւ սպասում Ղարաբաղ ԵՄ առաքելության այցին»,-Եվրախորհրդարանում «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանին սպառնացող վտանգները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության եւ պարենային անվտանգության եվրահանձնաժողովի կոմիսար Ստելլա Կիրիակիդեսը։
Եվրակոմիսարը ընդգծել է երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ սահմանների սահմանագծումը, կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ խաղաղության համաձայնագիրը իրական կդառնան, ինչի համար ակնկալում է կողմերի փոխզիջում։
Եվրոպական միության խորհրդի անդամ, պորտուգալացի Իզաբել Սանթոսն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի ժողովրդի վրա անընդունելի է եւ դա անակնկալ չէր։ 2022 թվականից մենք Հայաստանի տարածք ներխուժումներ, Լաչինի միջանցքի շրջափակում ենք ենք դիտարկում։ Այս ամենը հանգեցրել է նրան, ինչ կատարվում է այսօր։
Եվրահանձնաժողովի նախագահը ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությանը վստահել հնարավոր չէ։ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի։ Մենք պետք է աջակցենք փախստականներին, նրանց, ովքեր հարկադրված են լքել երկիրը։ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի եւ պետք է ջանքեր գործադրել ամուր խաղաղություն ապահովելու համար։ Մենք կարդում, տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ Եվրամիությունը չի կարող լռել։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ