Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի պարտավորությունն էր ապահովել քաղաքական լուծում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկախված հարցերի համար, ինչը նա չի կատարել»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 03,2023 23:23

«Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, հստակ և կոշտ արձագանքի կարժանանա»,-Երևանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Նա հուսով է՝ կարող են այս հարցով հույս դնել նաև իրենց մյուս գործընկերների վրա՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ-ին։

Ֆրանսիացի լրագրողները Կատրին Կոլոննային հիշեցրին՝ նշել է, թե Բաքվի հարձակումը ԼՂ-ի դեմ տեղի է ունեցել Մոսկվայի մեղսակից հայացքի ներքո և հարցրին՝ ո՞րն է ՌԴ-ի պատասխանատվությունը, արդյոք ՌԴ-ն պե՞տք է դատապարտվի և եթե այո՝ ինչպե՞ս։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Իսկապես մենք այդպես ենք արտահայտվել և կարծում ենք, որ ՌԴ-ն չի հարգել իր պարտավորությունը 2020-ին կնքված համաձայնության շրջանակներում։ ՌԴ-ն պիտի ապահովեր, որ հնարավոր լիներ քաղաքական լուծում ստանալ և լուծել առկախված հարցերը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Դա իր պարտավորությունն էր, որը նա չի կատարել»։

Կատրին Կոլոննան ասաց, որ երեկ Ուկրաինայում հանդիպել են 27 ԱԳ նախարարներ․ «Առիթ ենք ունեցել խոսել նաև ՀՀ-ի մասին։ Այն ողջ իրադարձությունները, որ տեղի ունեցան ԼՂ-ում,  մի շարք մեր գործընկերների դրդում է փոխել իրենց տեսլականն այն հարցի շուրջ, թե ինչ է տեղի ունենում ավելի լայն Կովկասում։ Դա գուցե թույլ կտա մոտենալ եվրոպական այն միասնությանը, որ ավելի բազմաքանակ լինենք ՀՀ կողքին և աջակցենք ՀՀ-ին, որ նա կարողանա գտնել արդար ու կայուն, երկարատև լուծում, որը հնարավորություն կտա բոլոր առկախված հարցերը Ադրբեջանի հետ կարգավորել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031