«Այս պահին չեմ կարող շատ հստակեցումներ անել։ Կարող եմ ասել, որ արդեն մի շարք հարցեր համաձայնեցված են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև»,-լրագրողները հիշեցրին՝ ինչպես Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց՝ պաշտոնական Փարիզն ու Երևանը պատրաստվում են պայմանագիր կնքել ՀՀ-ին ռազմատեխնիկայի տրամադրման հետ կապված և հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է ժամկետների հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնել, Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
Նաև ասաց, որ ՀՀ-ի հետ դիտարկում են հարցեր նաև բացի նրանից, ինչի շուրջ արդեն համաձայնության եկել են․ «Մենք այս բնագավառում երկու կողմից էլ լուրջ պատասխանատվությամբ ենք գործում, որպեսզի չառաջացնենք էսկալացիաներ՝ գիտակցելով, որ ՀՀ-ի կողքին կա հարևան, որն անընդհատ թշնամական գործողություններ է իրականացնում»։
Նաև ասաց, որ հարցը փոխանցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի հետ ապագայում պայմանագրի կնքման մասին նշեց․ «Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է։ Այսքանով սահմանափակվենք»։
Լրագրողները Ֆրանսիայի ԱԳ նախարարին նաև հարցրին՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում արդյոք Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ ՀՀ-ն դադարեցնի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ հարցին չպատասխանեց։ Արարատ Միրզոյանն այդ առիթով ասաց․ «Մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում մեր առաջ չեն դրել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ