Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը քննադատել է Ադրբեջանին

Հոկտեմբեր 03,2023 22:50

Եվրոպայի խորհրդարանում «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանի նկատմամբ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նաթալի Լուազոն դատապարտել է Եվրոպայի «բացակայությունը» մի քանի ամիս, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը շրջափակված էին ու սովամահ էին լինում, իսկ վերջնահաշվով ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը։

«Իհարկե, էթնիկ զտման պատասխանատու երկիրը Ադրբեջանն է եւ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է կիրառվեն։ Եվրոպայի միջնորդությունը ձախողվել է նաեւ այն պատճառով, որ այն չեզոք էր մնում»,-ասել է Լուազոն՝ հիշեցնելով, որ եթե դու անարդարության ժամանակ չեզոք ես մնում՝ նշանակում է, որ անցնում ես ագրեսորի կողմը։

Լուազոն նաեւ հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը բազմիցս նշել է Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին, սակայն դրա կանխարգելման ուղղությամբ ոչ մի գործնական քայլ չի արել։

Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ զգուշացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ սպառնալիքների մասին․ «Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվն ու Հայաստանը»,-եզրափակել է Լուազոն։

Առողջապահության եւ պարենային անվտանգության հարցերով հանձնաժողովի կոմիսար Ստելլա Կիրիակիդեսը դատապարտել է  Ադրբեջանի ագրեսիան, չնայած Բաքվի այն հավաստիացումներին, թե հակված է դիվանագիտական լուծումների։

«Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,-ասել է կոմիսարը։ Նա պնդել է, որ Հայաստան բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայությունը պետք է անվտանգ իր տուն վերադառնալու իրավունք ունենան, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի անվտանգությունը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031