Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԼՂ հայերի մասին խոսելիս չի օգտագործում էթնիկ զտում արտահայտությունը․ նախարարի պարզաբանումը

Հոկտեմբեր 03,2023 22:12

«Ես խոսում եմ լուրջ ոճրագործության մասին։ Ես չեմ ցանկանում ոճրագործության իրավական որակումը տալ, բայց ասում եմ, որ դրանք ոճիրներ են։ Ասացի, որ սպառնալիքի տակ են տեղի ունեցել այդ տեղահանումները։ ՀՀ-ն միանում է միջազգային քրեական դատարանին, որն իրավասու է մի շարք ոճիրներ քննել»,-ֆրանսիացի լրագրողը փաստեց՝ Դուք Ձեր խոսքում չեք օգտագործում էթնիկ զտում արտահայտությունը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներին, մինչդեռ հայկական կողմը դա է օգտագործում, իսկ դուք օգտագործում եք բռնի տեղահանում արտահայտությունը և հարցրեց՝ դա գիտակցվա՞ծ ընտրություն է, Երևանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Նշենք, որ մինչ ասուլիսը Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, տեսակցել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին, կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Հայ լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ-ում կարծիքներ կան, որ Ֆրանսիան ակտիվ չի եղել՝ կանգնելով ԼՂ-ի կողքին, ինչպես նաև մեկնաբանություններ կան, որ Արևմուտքը ինչպես միշտ ուշացած արձագանքեց, ՄԱԿ-ի ԱԽ-ն անգամ բանաձև չընդունեց, չպաշտպանեց ԼՂ հայերի իրավունքները, որոնք իրենց հողում էին ապրում, Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքեց․ «Ֆրանսիան եղել ու մնում է Հայաստանի հուսալի բարեկամը և մնալու է այդպիսին։ Թվարկել եմ այն ամենը, ինչ մենք արել ենք։ Մտահոգված ենք եղել, փորձել շատերին հավաքել այն սկզբունքների, արժեքների շուրջ, որ մենք դավանում ենք, բայց չենք կարողացել բավարար ուժեր հավաքել մեր շուրջը»։

Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից քաղված դասերի մասին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց․ «Դասեր պետք է քաղենք՝ հեռանկարում ունենալով գուցե հնարավոր բանաձև։ Զգույշ եմ արտահայտվում՝ բառերս ընտրելով, ջանում ենք պայմաններ ստեղծել, որ հնարավոր լինի բանաձև ընդունել, և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Այդ առումով մեր տեսլականը նույնն է, որ կարողանանք փորձել մեր տեսլականին միավորել ՄԱԿ-ի ԱԽ-ի այլ անդամների»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031