«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ-ի հետ ապագայում պայմանագրի կնքման հարցով, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել»,- Երեւանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
Նա ասաց, որ պաշտոնապես գրավոր դիմել է ԵՄ ներկայացուցչին դիտորդական առաքելությունը ընդլայնել և հզորացնել նրա մանդատը, որ կարողանա էլ ավելի օգտակար լինել Հայաստանին։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ հայերի և Հայաստանի կողքին են եղել ՄԱԿ-ում և այլուր․ «Մեր բոլոր շփումներում Հայաստանի կողքին ենք։ ՀՀ-ի կողքին ենք ԵՄ շրջանակներում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, ինչը հնարավորություն կտա բանաձևի նախագիծ ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ-ի հայերի և որը հնարավորություն կտա այն մարդկանց, որոնք կցանկանան վերադառնալ, իրենց հողի վրա ապրել, վերադառնան և ապրեն անվտանգ պայմաններում»։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց, որ Ֆրանսիան զգոն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ