Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն

Հոկտեմբեր 03,2023 21:35

«Ա1+». ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել  ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։

Այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի  պաշտոնական էջում։

Նշվում է, որ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։

«Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան»,- ասված է ներկայացուցչության ցանցի  պաշտոնական էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031