Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու 93 կմ հատվածում ՝ Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց։ Բախվել են «Mitsubishi Grandis» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները:
Մեր տեղեկություններով՝ 3 հոգի մահացել է, 7-ը տեղափոխվել են հիվանդանոցներ․ 5-ը՝ Գյումրի բժշկական կենտրոն, 2-ը եղել են երեխաներ ու տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ տեղափոխվածները ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են․ նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ հայ, ռուս, հնդիկ։
Ականատեսների պատմելով, սպիտակ գույնի մեքենան ամբողջապես ջարդված էր, տպավորություն էր՝ կարծես երկնքից շպրտած լինեին նոր կառուցված ճանապարհի վրա։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ