Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան, ըստ նախապես հաստատված ժամանակացույցի, հոկտեմբերի 3-ին պետք է այցելեր նաեւ Գորիս; Սակայն, ըստ Aravot.am-ի աբյուրների՝ այցը չեղարկվել է անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ ժամանակի սղության պատճառով Կատրին Կոլոննան Գորիս պետք էր հասներ ուղղաթիռով։
Ըստ որոշ աղբյուրների, Սյունիքում՝ Ֆրանսիան հյուպատոսություն է բացելու հենց Գորիս քաղաքում։
Հիշեցնենք,որ Սյունիքի մարզն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջեւ այս տարվա մարտի 29-ին Տաթեւի վանքում կնքվեց համագործակցության պայմանագիր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ