Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ կստեղծի Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ցանկացած որոշում և ցանկացած բան հնարավոր է բացատրել, բայց նրանք, որոնք դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն. «Ինչո՞ւ»: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը՝ հավելելով, որ դրան հակասում է Հռոմի ստատուտի վավերացումը։