Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ Ստեֆան Դյուժարիկին ժողովրդական բառապաշարով հարց ուղղել՝ լո՞ւրջ եք ասում»․ Արմեն Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2023 19:45

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրությանը։

«Այն տեսանյութերը, որտեղ երեւում են մեր Ստեփանակերտի, այլ բնակավայրերի ռմբակոծությունները, կարող էին նայել, ուղիղ գնալ այդ հասցեներով եւ տեսնել, թե ինչ է կատարվել։ Բայց մարդիկ չեն տեսել, ցույց տվող չի եղել։ Դյուժարիկը հայտարարել է՝ մենք Լեռնային Ղարաբաղ հասանելիություն չունեինք 30 տարի, դրա համար չէինք գնում։

ԼՂ ճանապարհները միշտ բաց են եղել, կարող էին ցանկացած  ժամանակ գնալ։ Այդ ինչպե՞ս է, զբոսաշրջիկները կարողանում էին գնալ, ՄԱԿ-ը չէր կարողանում գնալ։ Ինչպե՞ս էր, որ մի անգամ չուզեցին գնալ 9 ամիս շրջափակված Արցախ՝ հասկանալու ինչ է կատարվում այնտեղ։ Առաքելությունը զարմացած է, թե ինչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տները։

Փաստորեն առաքելությունը զարմացած է։ Սա ուղղակի զավեշտ է։ Այսինքն՝ առաքելության համար զարմանալի է, որ մարդիկ 9 ամիս սովահար լինելուց հետո ձգտել են մեկ ժամ, մեկ րոպե շուտ իրենց սովահար եղած երեխաներին հասցնել Հայաստանի Հանրապետություն եւ գոնե կուշտ հաց ուտել եւ փրկվել»,- ասաց նա։

Արմեն Խաչատրյանը հավելեց․ «Ես ուզում եմ Ստեֆան Դյուժարիկին ժողովրդական բառապաշարով հարց ուղղել՝ այդ լո՞ւրջ եք ասում։ Հույս ունեմ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն անպայման կքննի այս առաքելության խմբի գործողությունների արդյունքները եւ կտա համապատասխան գնահատական։ Այս առաքելությունն այս հայտարարությամբ լուրջ վնաս է պատճառում ՄԱԿ-ի հեղինակությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031