Արվեստագիտության թեկնածու, ալտահար Վաչե Հովեյանը գրում է.
«Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին.
Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հազարամյակներ ի վեր եղել է հայ էթնոսի բնօրրանը։
Աշխարհաքաղաքական, նավթագազային և այլ խաղարկումների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեց մեր պապերի Հայրենիքը։
Կարդացեք նաև
Հիշեցնում և զգուշացնում ենք. Չգաք և բնակություն չհաստատեք մեր օջախներում, չոգևորվեք առժամանակյա, քաղաքականացված այս կրկեսի հեռանկարով։
Մենք վերադառնալու ենք, անտարակույս վերադառնալու ենք մի օր, վերադառնալու ենք հաստատ ու անառարկելի և տեր ենք կանգնելու ապուպապերի մեր օջախներին ու շիրիմներին, հավատքի մեր կոթողներին…»: