Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջի մասին սկզբում են մտածում

Հոկտեմբեր 03,2023 19:07
Aghvan Vardanyan

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2023թ. հոկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում

Անձնական ոչինչ։ Ա՛յն, ինչ ասելու եմ, գուցե այս դահլիճի ձախ կողմում նստածներից ոչ բոլորին է վերաբերում։ Հուսով եմ։

Բայց հավանաբար դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք։ Ռակի պես կառչած իշխանությունից։ Օտար, թշնամի մարմին, որ պատրաստ է կործանել ամեն ինչ։

Իբրեւ իշխանություն դուք վերջացած եք, 100 տարի էլ իշխեք, վերջացած եք։

Իբրեւ մարդ, դուք վերջացած եք։ Որքան էլ կուրծք ծեծեք, մանտրայի պես կրկնեք սուտն ու կեղծիքը, որքան էլ փորձեք համարձակ երեւալ, դուք վերջացած եք։

Դուք ստրուկ եք։ Նաեւ՝ թշնամուն ծառայող ստրուկ։

Եթե ձեզանից ոմանք դարձի գան, գիտակցեն՝ ինչ են բերել Հայաստանի, Արցախի, հայության, հայկական պետականության գլխին, ես նրանցից ներողություն կխնդրեմ։

Բայց ամբողջության մեջ դուք ա՛յս եք։

Ուզում եք՝ գոռգոռացեք, ուզում եք՝ բոլորին մեղադրեք, ուզում եք՝ հուդայաբար արդարացեք,  բան չի փոխվելու։

Վերջի մասին սկզբում են մտածում։ Դուք չեք մտածել, հիմա էլ ջանում եք չմտածել։

Բայց վերջը գալու է։ Ձեր վերջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031