Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ. Արթուր Հովհաննիսյան

Հոկտեմբեր 03,2023 19:01

Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ասում է տառացիորեն նույն տեքստը ինչ հնչում է Ռուսաստանից։

Այս տեքստը  ԼՂ բնակչության անվտանգությունը չապահովելու  պարզագույն և դավադիր պատրվակ է, որը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը նվիրում է ՌԴ-ին՝ լրացնելով այնտեղից հնչող տեքստերը։

Իրականությունն այն է, որ, Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Հայաստանի Հանրապետությունը ֆիքսել է իր պետական, սուվերեն սահմանները, որպեսզի որևէ մեկը իրավունք չստանա ագրեսիա իրականացնել ՀՀ սահմանների նկատմամբ։

Այսինքն խորհրդարանական ընդդիմությունը, առաջարկելով հղում չանել Ալմա-Աթայի հռչակագրին, հող է նախապատրաստում ՀՀ-ի սահմանների սուվերենությունը  կասկածի տակ դնելու համար։ Թե ում համար, դժվար չէ կռահել։

Խորհրդարանական ընդդիմությունն ասում է նաև, որ Հռոմի ստատուտը ուղված է որևէ մեկի կամ կոնկրետ մեկի դեմ։

Իրականությունն այն է, որ Հռոմի կանոնադրությունը մարդկայնության դեմ իրականացված հանցագործություններ իրականացնողներին, ցեղասպաններին և ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու մասին է։

Այսինքն, իբր տարիներ շարունակ ցեղասպանության ճանաչման համար պայքարած ուժը ասում է, որ մենք չպետք է հետապնդենք մեր ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց։

Եւ ուրեմն, մենք գործ ունենք ոչ թե խորհրդարանական ընդդիմության, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը ընդդիմացողների հետ։

Իրականում ցավով եմ արձանագրում այս փաստը՝ հաշվի առնելով, որ գործ ունենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող հայ մարդկանց մասին։

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031