Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական կողմի կարմիր գծերը փոխվե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչն է մնացել. Խանդանյանը ներկայացրեց պահանջը՝ հարգել 29.800 քկմ տարածքը

Հոկտեմբեր 03,2023 18:55

«Հայաստանը հայտնել եւ հայտնում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր: Այս պրոցեսում Ադրբեջանն է եղել ապակառուցողական կողմը թե՛ իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիաների միջոցով, թե՛ նաեւ դիվանագիտական հարթակներում ապակառուցողական դիրքորոշումներով»:

Հարցին՝ հայկական կողմի կարմիր գծերը փոխվե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչն է մնացել՝ Խանդանյանը փորձեց պատասխանել, թե՝ «ՀՀ ինքնիշխանության…», լրագրողները միջամտեցին՝ ո՞րը, որ արդեն չկա՞՝ նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրով էլ բանակցում էին ԼՂ բնակչության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության շուրջ, որն արդեն անիմաստ է:

Ի պատասխան՝ Խանդանյանն առաջարկեց մյուս ընտրություններին հայտ ներկայացնել քաղաքական, դառնալ պատգամավոր ու խոսել. «ՀՀ-ի կարմիր գիծն է հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ ՀՀ տարածքային ամբողջականության 29.800 քկմ-ի հարգում, ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, ՀՀ-ում բոլոր ճանապարհները պետք է լինեն ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:

Խանդանյանն ասաց, որ Հայաստանը հավատարիմ է եղել իր խոստումներին ու ամեն ինչ իր կողմից կատարել է, Ադրբեջանի նկատմամբ ոչ բավարար ճնշումը մեզ բերել է այս իրավիճակին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031