Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի նկատմամբ փորձում են քրեական վարույթ նախաձեռնե՞լ

Հոկտեմբեր 03,2023 18:18

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախում ցեղասպանություն իրականացնելու, մեր հայրենակիցներին պատմական հայրենիքից բռնի տեղահանելու ֆոնին՝ մտահոգ ստեղծված իրավիճակով, հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ այս հարցում մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։

Օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը, այն է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»՝ դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Ոստիկանության կազմած արձանագրության մեջ գրված է հետևյալը․ «Facebook սոցիալական ցանցի օգտատեր Էդգար Արմենի Առաքելյանը, նշելով ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ պաշտոնական էջերը, հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան վերտառությամբ:

 Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցն որոշելու համար»:

Սրբազանը ցանկություն չհայտնեց պարզաբանել այս թեման։

Նկատենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել իր համարձակ խոսքով, սուր քննադատություններով։

Նա ժամանակին անխնա, թերևս ավելի կոշտ քննադատում էր նաև ՀՀԿ-ական իշխանավորներին, սակայն այդպես էլ չկարողացանք հիշել գեթ մեկ դեպք, երբ Շիրակի թեմի առաջնորդի ելույթներից կամ հարցազրույցներից որևէ մեկը դառնար քննության թեմա ՀՀ ոստիկանությունում կամ Քննչական կոմիտեում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031