Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։
Արցախի հայրենակիցները նշված քարտերով հնարավորություն կունենան Ակբա բանկի բոլոր՝ 216 բանկոմատներից անվճար կանխիկացում իրականացնել։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 64 մասնաճյուղ։
Ակբայի բանկային քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց բանկ այցելելու՝ acba digital հարթակի միջոցով՝ անցնելով բիոմետրիկ նույնականացում (ուղեցույց)։
Ակբա բանկը Արցախի հայրենակիցների համար կապահովի նաև պատվիրված քարտերի անվճար առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում։
Կարդացեք նաև
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։