Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան եվրոպական 4 երկրի բնական գազ է մատակարարում

Հոկտեմբեր 03,2023 18:14

Ermenihaber. 2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Հունվարին 13 տարի ժամկետով նման համաձայնություն է ձեռք բերվել Բուլղարիայի հետ, ըստ որի՝ տարեկան կտրվածքով Բուլղարիա մատակարարվող բնական գազի ծավալը կազմելու է 1.5 մլրդ մետր խորանարդ:

Իսկ օգոստոսին Հունգարիայի հետ համաձայնության գալով՝ Թուրքիան առաջին անգամ բնական գազ է մատակարարում մի երկրի, ում հետ սահմաններ չունի: Տարեկան կտրվածքով Հունգարիա մատակարվող գազի ծավալները կազմելու են 275 մլն դոլար:

Բնական գազի մատակարարման շուրջ 3-րդ համաձայնությունը եղել է Ռումինիայի հետ՝ օրական 4 մլն մետր խորանարդով: Ռումինիա գազամատակարարումը սկսվել է իրականացվել 2023-ի հոկտեմբերի 1-ից: Պայմանավորվածության վերջնաժամկետը 2025-ի մարտի 31-ն է:

Եվ վերջին՝ 4-րդ երկիրը, ում հետ Թուրքիան ևս բնական գազի մատակարարման պայմանավորվածության է հասել, Մոլդովան է: Այդ երկիր օրական կտրվածքով Թուրքիայից ուղարկվող գազի ծավալը կազմում է 2 մլն մետր խորանարդ: Գազամատակարարումը Մոլդովային ևս մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 1-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031