Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը քննադատում է Ալմա-Աթայի հռչակագիրը, խոսում է ՀՀ ինքնիշխանության կորստի մասին»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 03,2023 18:02

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթին։

«Ես կուզեի, որ պարոն Աբրահամյանն այդ պատմությունն ուրիշ տեղից սկսեր, օրինակ, սկսեր 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ սուպեր նախարարն էր, եւ այստեղ տեղի ունեցավ ոճրագործություն, որը գլխատեց Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Սերժ Սարգսյանը այդ պահին չգիտես ինչու դահլիճում չէր։ Հետո եղավ 2001 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո 1980-ականների զենքերը, հետո 2018 թվականի Սերժն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետո ՀՀԿ խմբակի ներկայացուցիչն ասում էր՝ Արցախը վերցրեցինք, հաջորդը Հայաստանն է։ Այդ պատմությունը պետք է այդտեղից սկսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Պրահայի հանդիպմանը եւ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կքննադատի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, կքննադատի Պրահայի համաձայնությունը, խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի մասին։ ՀՀ-ն անկախացել է 1991 թվականի այդ փաստաթղթի հիման վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031