Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը «ձերբակալվել են»: Aravot.am-ին այս տեղեկությունը հաստատել են նաեւ հայաստանյան մեր աղբյուրները, ցավոք, նրանք առեւանգվել են եւ տեղափոխվել Բաքու:
Հայաստան հաջողվել է հասնել ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարին և ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանին: Հայաստանում են նաեւ ԼՂ-ի ԱԺ պատգամավորները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ