ԱԺ հայտարարությունների ժամին վիճաբանություն տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ։ Երբ Աննա Մկրտչյանն ավարտեց իր ելույթը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մարդը սեփական փորձով էր կիսվում»։ «Տխմար, ձայնդ կտրիր, է»,- արձագանքեց Աննա Մկրտչյանը։ «Տխմարը դու ես, այ չինական․․․ Մի հատ հանգստացիր, աղջիկ ջան։ Անդաստիարակ երևույթ ես, էլի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ «Ամեն մեկին բերում այստեղ շպրտում են․․․»,- հավելեց նա։ Աննա Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին լռելու կոչ արեց։
Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչ վերաբերում է Աննա Մկրտչյանի ելույթին, պարզ է, ես իմ դիրքից ելնելով՝ չեմ կարող շատ բան պատասխանել։ Առավել եւս, որ այդպիսի ասացվածք կա՝ Աստված լրբից երես է թեքում»։ «Տխմար ես էլի, հո զոռով չի»,- տեղից արձագանքեց Աննա Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ