Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց եք այսքան ուրախ ու անհոգ, հանձնել եք Արցախը, հիմա հանգի՞ստ եք արդեն»․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ պատգամավորներին

Հոկտեմբեր 03,2023 17:42

ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ «Այսօր առավոտվանից ողջ օրվա ընթացքում հետեւում եմ ՔՊ-ականներին դեմքին, պահվածքին, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ց են այսքան ուրախ, գոհ, այսքան անհոգ։ Ինչի՞ց եք այդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, այս պատկե՞րն էիք դուք ՀՀ համար նախատեսել։ Հանգստացե՞լ եք հիմա վերջապես, հանձնել եք Արցախը, հիմա հանգի՞ստ եք արդեն։ Երկրում սուգ է՝ Հայաստան աշխարհում ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի, ուղղակի այս դառնության մեջ ենք։ Բայց ձեր ծիծաղը, ձեր անհասկանալի այս ուրախությունը, աղմուկն այս դահլիճից չի կտրվում։ Ի՞նչ եք դուք ուզում, ինչի՞ց եք այսքան ուրախ։

Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակահատվածներում հաղթանակներ բերած մարդկանց բարեհաջող տվեցիք Բաքվին, անկեղծ ասեք՝ ո՞ր մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լեւոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի՞, Դավիթ Բաբայանի՞, թե՞ Ռուբեն Վարդանյանի։ Թե՞ հիշել եք՝ վերջին երեք տարում քանի հարյուր հայ մարդ եք թողել Բաքվի բանտում, ոչ մեկի հետեւից չեք գնացել, եւ մինչեւ այսօր խոշտանգում ու սպանում են։ Թե՞ գոհ եք նրանով, որ ձեր դավադրությանը դեմ ոչ ոք չի կարողանում առնել։ Ինչ ծրագրել են, ինչ ձեր դիմաց դնում են, դա էլ անում եք։ Դուք հո վամպիրնե՞ր չեք, այսքան ցավի ու արյան մեջ այսքան անհոգ դեմքերով ո՞նց եք ապրում դուք»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Նա հավելեց․ «Մի հատ պարզ ճշմարտություն կա՝ ձեր վերջը հաստատ գալու է։ Դուք երեւի պիտի մնաք այնքան երկար, որ ձեր գնալու ճանապարհն էլ, պատիժն էլ ամենաարդար ձեւով կազմակերպվի։ Ու ինչքան երկար եք դուք այստեղ մնում, այնքան ձեր պատիժն ավելի դաժան է լինելու, իսկ ձեր գնալու ճանապարհը՝ ավելի արդար»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031