Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ խորհրդարանի կողմից

Հոկտեմբեր 03,2023 17:38

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ կոռեկտ» որոշում է, պաշտոնական Երևանին ուղղված հարցեր են առաջացել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանի գործող իշխանություններին ուղղված հավելյալ հարցեր կառաջանան, դրանք նախապես փոխանցվել էին հայկական կողմին: Կասկածում ենք և ի սկզբանե կասկածել ենք, թե երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին կոռեկտ է։ Նախկինի պես համարում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է», – նշել է նա:

Պեսկովը կարծում է, որ Հայաստանում շատերն են հասկանում՝ ներկայումս ՀԱՊԿ-ի մեխանիզմներն ու հայ-ռուսական գործընկերությունը բացարձակապես անփոխարինելի են: Նրա խոսքով՝ ռուսական կողմը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի երբևէ հրաժարվել այցելել Հայաստան:

Պեսկովը նաև նշել է, որ պետք է ուսումնասիրել Մոսկվայի և Երևանի միջև հնարավոր համաձայնագրի մասին հայկական կողմի գաղափարը, որը թույլ կտա խուսափել Միջազգային քրեական դատարանի հետ կապված խնդիրներից:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ սպասվում է լուրջ խոսակցություն Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու հարցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031