Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա. ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը:
Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին: Հարիս Գեորգիադեսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք աջակցում ենք արդարության վերականգնմանը, հայ ժողովրդի պատմական պայքարին»:
ԱԺ