Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը, վավերացնելով Հռոմի ստատուտը, կորցրեց իրավական ինքնիշխանությունը․ Կոնստանտին Կոսաչև

Հոկտեմբեր 03,2023 15:45

Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, որը վավերացնում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, կորցնում է իրավական ինքնիշխանությունը, ինչը նվաստացուցիչ է, գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը Telegram-ի իր ալիքում։

Նա նշել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ակնհայտ ոչ բարեկամական վերաբերմունք է Ռուսաստանի հանդեպ։ «Հայաստանի խորհրդարանում չգտնվեցին ուժեր, որոնք կկարողանային կանգնեցնել «Հաագայի ֆեմիդա»-ի կողմից այս երկրի իրավական «հնազանդման» գործընթացը»,-գրել է պատգամավորը։

Կոսաչևի խոսքով՝ միամտություն է հավատալ, որ այս կերպ Հայաստանը կկարողանա լուծել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության հետ կապված հարցերը։ «ՄՔԴ նախադեպային իրավունքը բազմիցս ապացուցել է հակառակը, այն է՝ միջամտություն անդամ պետությունների ներքին գործերին: Ի վերջո, ապագայում վավերացման այսօրվա որոշումը կարող է շրջվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ»,- հավելել է պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031