Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին․ Շառլ Միշել

Հոկտեմբեր 03,2023 14:59

Ռուսաստանը չապահովեց խաղաղություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչը «դավաճանություն է» հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա կարծում է, որ Ռուսաստանը դավաճանեց էթնիկ հայերին։ «Իրավիճակը պարզ է, որևէ մեկը չի կարող չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանեց հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկացավ, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը։ Տեսնում ենք, որ ռազմական այս գործողությունը սկսվեց առանց նվազագույն արձագանքի ՌԴ-ի կողմից, որը ներկա է եղել իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,-ասել է Շառլ Միշելը։

ԵՄ Խորհրդի նախագահը նշել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։

Լրագրողի այն դիտարկմանը, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում վստահություն ձևավորել, Միշելը պատասխանել է․ «Կարծում եմ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է դրվել այն պահից սկսած, երբ նա սկսել է ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկմանը, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ, բայց խոստումնալից են։ «Նա այսօր մեր գործընկե՞րն է։ Այո՛, գործընկեր է։ Արդյոք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են։ Ո՛չ, հարաբերությունները պարզ չեն։ Արդյոք սա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո՛, իրականությունը բարդ է, ինչը պետք է հասկանալ»,- ասել ԵՄ Խորհրդի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031