ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։ «Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայ խորհրդարանականների որոշումը փոշիացնում է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձևավորված կառուցողական և վստահելի հարաբերությունները»։
Վորոբյովը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ որևէ ուժի չի հաջողվի խաթարել ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը։