Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ինքնիշխանությունը եւ արցախահայերի իրավունքները ծախված են, եւ ծախողն էլ Նիկոլն է, Հռոմի ստատուտը կապ չունի»․ Աննա Մկրտչյան

Հոկտեմբեր 03,2023 14:19

«Էլի փորձ է արվում այս դահլիճից սուտը սփռել ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այս կանոնադրությունը ոչ մի կապ չունի Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, Հայաստանի ինքնիշխանության հետ, ոչ մի կապ չունի արցախահայերի իրավունքների հետ»,- ԱԺ նիստում Հռոմի ստատուտի վավերացման քվեարկության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեց 60, դեմ՝ 22 պատգամավոր։

«Ինչպես արդեն իսկ բազմաթիվ միջազգային ատյաններում ինչ-որ որոշումներ են կայացվել, անգամ միջազգային դատարաններում եւ մնացել են անկատար ու վերացարկված, նույն տրամաբանության մեջ մնալու է նաեւ այս կանոնադրությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ արցախահայերի իրավունքները ծախված են։ Եվ ծախողն էլ Նիկոլն է, Հռոմի ստատուտը դրա հետ կապ չունի ընդհանրապես»,- հայտարարեց Աննա Մկրտչյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հաշվի առնելով, որ քննարկում է եղել, եւ դուք չեք մասնակցել այդ քվեարկությանը, ես թույլ չեմ տա հիմա քվեարկությունը վերածել քննարկման։ Բարի լինեիք գայիք, ելույթ ունենայիք, հարց տայիք, խոսեիք հակասահմանադրական լինելու մասին, իսկ հիմա քննարկել արդեն իսկ քվեարկված նախագիծը ինձ համար անընդունելի է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031