ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ռուս խաղաղապահների անձնազոհ և պրոֆեսիոնալ գործողությունները Լեռնային Ղարաբաղում օգնեցին խուսափել ավելի մեծ թվով զոհերից», հաղորդում է Interfax-ը։
Շոյգուն նշել է, որ պատերազմող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ ռուս խաղաղապահների միջնորդության շնորհիվ, որոնք շարունակել են կատարել իրենց պարտականությունները հակամարտության սրման պայմաններում։
ՌԴ ՊՆ նախարարը նաև հայտարարել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի կազմակերպված տարհանման մասին, որոնց թվում կա շուրջ 32 հազար երեխա։
«Աղդամի և Լաչինի երթուղիներով ապահովել է շուրջ 300 տոննա մարդասիրական բեռների առաքում»,-հավելել է Շոյգուն՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները մասնակցել են նաև Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման աշխատանքներին, ինչպես նաև առաջին բուժօգնություն ե ցուցաբերել տուժածներին։