Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենյուն շատ մեծ է». Արթուր Խաչատրյանը՝ ՌԴ-ի կողմից հնարավոր պատժի մասին

Հոկտեմբեր 03,2023 14:07

«Ե՛վ Հռոմի ստատուտը վավերացնելը, ե՛ւ Կիեւ գնալը հակահայկական քայլեր են։ Ցավոք սրտի, դրա հետեւանքը կրելու ենք մենք, ժողովուրդն է կրելու: Տեսեք, սահմանին նույնիսկ ֆուռերի հետ կապված խնդիրներ են առաջացել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա, ՌԴ-ից սպառնալիքները սպասելի են այսքանից հետո, թե կոնկրետ ի՞նչ կարող է անել ՌԴ-ն, ինչպե՞ս կպատժի՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ եթե ասի, վաղը ՔՊ մեծամասնությունն ասելու է՝ հուշեցիք ռուսներին․ «Մենյուն շատ մեծ է: Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008-ից հետո»:

ՀՀ իշխանություններն ասում են, թե խաղաղության են գնում Թուրքիայի հետ, մինչդեռ Թուրքիան դիմել է՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով: Արթուր Խաչատրյանն ասաց, որ դա սպասելի էր, հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը՝ ի դեմս Ադրբեջանի, չունեն գործընկեր խաղաղության գործընթացում: Ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի՛ մենք չունենք գործընկեր խաղաղության գործընթացում: Իրենց համար խաղաղությունը դա «հանգչիր խաղաղությամբ» է նշանակում»:

Ըստ նրա, Թուրքիան սրանով փորձում է նոր մարտահրավերներ ստեղծել ու էներգետիկ ճգնաժամ ստեղծել ՀՀ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031