Բաքվում ընթանում են հրամանատարաշտաբային զորավարժություններ «Eternity-2023» համակարգչային աջակցմամբ, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։
💬«Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք իրականացվելու են մինչև հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումը և երեք երկրների զինված ուժերի համակարգման ապահովումն է»,- նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
📌 Մինչ ՀՀ դե ֆակտո իշխանությունները հետևողականորեն քանդում են ՀՀ պաշտպանական կապերը՝ այդ թվում դաշնակիցների հետ զորավարժություններ չնախաձեռնելով և հրաժարվելով ընթացող զորավարժություններին մասնակցությունից, թշնամի պետությունները ակտիվորեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով զարգացնում են ռազմական համագործակցությունը։
Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան 2023թ․-ի ընթացքում ծրագրել են անցկացնել 16 համատեղ զորավարժություն։
Կարդացեք նաև
Հայկական ալիք