Լրահոս
Օրվա լրահոսը

Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հոկտեմբեր 03,2023 13:49

Region Monitor. ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի 75 անդամների հետ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել ԼՂ հումանիտար աղետին և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ԼՂ բնակչության էթնիկ զտումների համար:

Նամակում ներկայացվել է ԼՂ հումանիտար իրավիճակը և նշվել, որ ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անելու այն, ինչ անհրաժեշտ է՝ վերջ դնելու անհարկի տառապանքներին և ապահովելու, որ Ադրբեջանը բախվի էթնիկ զտումների հետևանքներին:

Նամակում առաջարկվել է գործի դնել Ազատության աջակցության ակտի 907 լրացումը, որն ԱՄՆ կառավարությանն արգելում էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նաև կոչ է արվել անձնական պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին՝ կիրառելով «Մագնիտսկիի ակտը»։

Նամակի հեղինակներն առաջարկել են հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանված բնակչությանը և միջազգային հանրությանը կոչ արել՝ ներգրավվելու այդ գործում։ Կոչ է արվել միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ տարհանումը դեպի Հայաստան, այդ թվում՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայմամբ։ Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031