Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում քայլեր կձեռնարկի» Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցների մասին

Հոկտեմբեր 03,2023 13:19

Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված Մոսկվայից կոշտ արձագանքում են ու դիտարկում դա որպես թշնամական քայլ: Այս առնչությամբ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ռուսներն ի՞նչ կարող են անել, ի՞նչ ռիսկեր եք դուք տեսնում՝ պատասխանեց. «ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս դիրքորոշում են ներկայացրել ստատուտի վերաբերյալ, այն դրական կողմերը, որ դրա ընդունմանը կհետեւի Հայաստանի անվտանգային միջավայրի ձեւավորումը, սա որեւէ առնչություն չունի ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների վրա: Սա փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին: Այն արձագանքները, որոնցից դուք խոսում ենք, մենք դրանց ծանոթ ենք, դրանից մեր դիրքորոշումը չի փոխվում: ՀՀ-ն սուվերեն պետություն է եւ պետք է առաջնորդվենք բացառապես ՀՀ պետական շահերով»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից պատժամիջոցներին՝ նա ասաց. «ՀՀ ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի»:

Հարցին՝ որ գազը թանկացավ, ի՞նչ պետք է անի ՀՀ ղեկավարությունը՝ Աղաջանյանը պատասխանեց, թե որեւէ հիմնավոր պատճառ պնդելու, որ նման քայլեր կլինեն՝ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031