Արցախում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակմանը հաջորդեց բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Օրերի ընթացքում քաղաքացիական բնակչության ճնշող մեծամասնությունը լքեց Արցախը․ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Հայաստան բռնի տեղահանվեց 100,514 բնակիչ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է հոկտեմբերի 2-ի դրությամբ միջազգային կառույցների ու երկրների արձագանքը Արցախի բնակչության ամբողջական տեղահանման վերաբերյալ։ Ամփոփվել է նաև բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար մարդասիրական օգնություն տրամադրած երկրների ցանկը։
Ովքեր են արձանագրել բռնի տեղահանության փաստը
Մի շարք երկրներ ու կառույցներ, ի հեճուկս Բաքվի պնդումների, թե հայ բնակչությունը «սեփական կամքով է լքում» Լեռնային Ղարաբաղը, մի շարք երկրներ ու կառույցներ հրապարակայնորեն արձանագրել են բռնի տեղահանման փաստը։ Այդ երկրների թվում են բացառապես արևմտյան երկրները։
Կարդացեք նաև
Ի տարբերություն վերջիններիս, պաշտոնական Մոսկվան կրկնել է Բաքվի թեզերը՝ պնդելով, թե հայերը ստիպողաբար չեն լքում Արցախը․ մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը սեպտեմբերի 28-ին հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղից «հայերի զանգվածային արտագաղթի ուղղակի պատճառ չկա»։
Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ԼՂ հայերի բռնի տեղահանման փաստն արձանագրած երկրներն ու կառույցները։
Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար հումանիտար օգնության ծավալները՝ ըստ երկրների։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում