Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Թուրքիայի ամենաազդեցիկ լրագրողներից Հիլալ Քափլանը, որը համարվում է իշխանության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, թուրքական «Սաբահ» օրաթերթի իր այսօրվա սյունակում անդրադարձել է հայկական սփյուռքի կողմից շարունակվող պայքարին և վերջիններիս աջակցող գործիչներին։
Քափլանի սյունակը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը այն վերնագրել է բավական խոսուն՝ «Փաշինյանը հասկացավ, դուք էլ կհասկանաք»։ Իսկ բուն սյունակում նա նշում է, որ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը «կատարվողի մասին ծպտուն չհանեց՝ խուսափելով երկրորդ անգամ «նեօլդու փաշինյան» ամոթից»։
Իսկ վերջում լրագրողը ավանդական սպառնալիքն է հնչեցնում սփյուռքի հասցեին. «Ոչ Ադրբեջանն է նախկին Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան է նախկին Թուրքիա։ Սա պար բռնող Փաշինյանը ամոթով հասկացավ, անշուշտ դուք էլ կհասկանաք»։
Կարդացեք նաև
Վերջին տարիներին, սփյուռքը փաստացի մենակ մնալով, աննախադեպ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Քափլանի գրածը հուշում է, որ թուրքական պետությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել։