Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ հիշո՞ւմ եք՝ Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ էր փախնում, առնվազն երեք անգամ դիրքը թողնելու եւ փախնելու ցանկություն է ունեցել»․ Գեղամ Նազարյան

Հոկտեմբեր 03,2023 11:43

«Անկախ նրանից, թե ով ում է մեղադրում տեղի ունեցած ողբերգության համար, մենք պետք է այսօր արձանագրեինք ու նիստը սկսեինք զոհերի հիշատակը հարգելով։ Դա, ցավոք, արեցինք ուշացումով։ Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ է մեղավոր, ակնհայտ է, մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն էր, անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են հնչել, բանակցությունների ժամանակ ինչ է արվել։ «Եվ եթե Հայաստանի կառավարությունը ձեռքերը չլվանար Արցախից, հույսը չդներ ռուսաստանցի խաղաղապահների վրա, այսպես չէր լինի։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր մատը զարկերակի վրա դրած ստուգեր եւ թույլ չտար, այո, նույնիսկ ճնշում գործադրելով Արցախի իշխանությունների վրա, բացատրեր, թե իրականում ինչ է կատարվում, ինչ իրավիճակ է, ոչ թե հետ քաշվեր եւ թողներ, որ տարօրինակ որոշումներ կայացվեին։

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ասում եք՝ վերջում իշխանափոխություն եղավ, դրա համար սա եղավ, իսկ հիշո՞ւմ եք, Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ էր փախնում։ Դուք ինձնից լավ գիտեք, առնվազն երեք անգամ պոստը, դիրքը թողնելու եւ փախնելու ցանկություն է ունեցել, համոզելով հետ է եկել։ Այս մասին խոսենք, ոչ թե անհիմն մեղադրանքներ ներկայացնենք։ Տեղի է ունեցել ողբերգություն, եւ եկեք այդ ողբերգությունից հետո գոնե սովորենք դասեր քաղել եւ այնպես անել, որ այդ ողբերգությունն այլեւս երբեք չկրկնվի Հայաստանի որեւէ մասում»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031