Ազգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախում եւ Հայաստանում գրանցված զոհերի հիշատակը։ Հարգանքի տուրքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նախագահից պահանջեցին մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․«Իմ գործընկեր Արծվիկ Մինասյանն ասաց, ես կրկնեմ։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ այս նիստը բացել՝ հարգելով Արցախում հերոսաբար զոհված մեր հայրենակիցների հիշատակը, հարգելով երեկ խաղաղության ընթացք բռնած Հայաստանի Հանրապետության սահմանին զոհված զինվորի հիշատակը»։
«Համաձայն եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհվածների հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ