Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ պետք է հրավիրվեն Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պետք է հստակ ասել՝ աղավաղված այդ տեքստն ու նման այցն անընդունելի են և կասկածի տակ են դնում կառույցի անաչառությունը. Խառատյան

Հոկտեմբեր 03,2023 11:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի խուժան «զեկույցի» վերաբերյալ

Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների Արցախ այցելելուց հետո հրապարակած խուժան «զեկույցի» վերաբերյալ այս պահին Հայաստանը կարող է եւ պետք է առնվազն երկու բան անի.

1.ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պետք է հստակ ասել, որ անթույլատրելի աղավաղված այդ տեքստն ու նման այցն անընդունելի է եւ կասկածի տակ է դնում կառույցի անաչառությունը

2.Ժնեւում եւ Նյու Յորքում մեր ներկայացուցչությունները իրենց մտահոգություններով համանման ելույթ-տեքստեր պետք է ներկայացնեն կենտրոնակայանին:

Զուգահեռաբար, սարսափելի օրեր վերապրած մեր քաղաքացիների բանավոր եւ փաստական պատմությունները պետք է սկսել ակտիվորեն ներկայացնել միջազգային կառույցներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կառույցների եւ մամուլի միջոցներով:

Հենց հիմա, այս պահին է գրվում արցախահայերի հայրենազրկման պատմությունը եւ իրականությունը փաստագրել-ներկայացնելու գործում չպետք է ջանք խնայել, հակառակ պարագայում ադրբեջանական հերթական կեղծիքաշարն է գերակայելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031