Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, իրենք թքած ունեն հայրենիքի վրա»․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 03,2023 11:27

«Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնապես տեղի է ունեցել Պրահայում, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչը չի արել երբեք ոչ ոք»,- ԱԺ նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եկեք ֆիքսենք մի բան․ երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է, եւ Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա եւ բացառապես հետաքրքրված են քաղաքական մեղավորներ նշանակելով։ Սա է ընդամենը»,- ասաց Մամիջանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Զարմանում եմ, թե ինչո՞ւ առաջին թեզը ռուսերեն չասացիք, պարոն Մամիջանյան։ Ռուսերեն էին ձեզ ասել, չէ՞, որ դուք ասեիք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031