«ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք մոբիլիզացրել ենք 5,2 միլիոն եվրո մարդասիրական օգնություն»,- գրել է Ֆոն դեր Լայենը տեղեկացնելով, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:
The EU stands with Armenia in assisting displaced people, I told @NikolPashinyan on the phone.
— Ursula von der Leyen (@vonderleyen) October 2, 2023
We have activated the Civil Protection Mechanism and mobilised humanitarian aid worth €5.2 million.
Commissioner @JanezLenarcic will travel to assess further needs on Friday.