Լրահոս
Օրվա լրահոսը

Նորություն ասած չեմ լինի, եթե Արցախի Գերագույն դատարանը շատ շուտով անդրադառնա այդ հրամանագիր կոչվածի սահմանադրականության հարցին. Գևորգ Դանիելյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2023 11:01

Այս օրերին քաղաքական գործիչներից հաճախ կարող ենք լսել, որ Հայաստանն անհույս տանուլ տվեց Արցախը, եւ Արցախի հարցն այլեւս փակ է։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ի տարբերություն շատերի, այդպես չի կարծում։ Ասում է․ «Հենց մի քիչ ազատվենք գործակալներից, հզորության խնդիր չկա, մեզ են ներշնչել, թե մենք ոչնչություն ենք, իրականում լավ էլ հզոր ենք»։

Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու վերաբերյալ Արցախի նախագահի հրամանագրի ֆոնին, երբ դե ֆակտո դադարել է Արցախի սուբյեկտայնությունը, կարո՞ղ են մինչ այս պահը ձեւավորված մարմինները շարունակել աշխատանքները եւ ազդել իրադարձությունների վրա:

– Նախ, Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, եւ որեւէ պաշտոնյա իրավասու չէր իր, այն էլ բացահայտ սպառնալիքի ազդեցության ներքո պաշտոնապես չհրապարակված իրավական ակտով որոշելու Արցախի ճակատագիրը, ինչին արդեն անդրադարձել եմ մամուլում: Բացի այդ, ոչ միայն Արցախի Հանրապետությունն է դե յուրե գործում, այլեւ բոլոր սահմանադրական մարմիններն են պահպանել իրենց կարգավիճակը եւ ոչ թե իրավասու են, այլ պարտավոր են շարունակել իրենց առաքելությունը: Նորություն ասած չեմ լինի, եթե Արցախի Գերագույն դատարանը շատ շուտով անդրադառնա այդ հրամանագիր կոչվածի սահմանադրականության հարցին: Միաժամանակ մյուս իշխանության ճյուղերի մարմինները պարտավոր են շարունակել գործել, ընդունել համարժեք իրավական ակտեր եւ հնարավորության սահմաններում ձեռնամուխ լինել դրանց իրացմանը: Հուսանք, որ Հայաստանի իշխանության մարմինները սա չեն դիտարկի իբր Ադրբեջանի կողմից պատերազմի հերթական սադրանք եւ կաջակցեն մեր հայրենակիցների պետականամետ գործունեությանը՝ ներգրավելով նաեւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության ջանքերը: Այս իրավիճակում հանգիստ չպետք է լինել, հարկ է տքնել եւ ձգտել խելամիտ քայլերով հաջողությունների:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031